ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Գործարարի հոգին «խռովված» է

Գործարարի հոգին «խռովված» է
07.11.2014 | 00:37

Վերջերս «Իրատես de facto»-ն անդրադարձել էր «Մալաթիա» ԲԿ-ում տեղի ունեցած ցավալի իրողությանը` լույս աշխարհ էր եկել առանց վերջույթների երեխա: Այս փաստը լրատվամիջոցներում լայն արձագանք ունեցավ, դրան անդրադարձան ոլորտի մասնագետներն ու առողջապահության նախարարը: Մեր հրապարակման մեջ նշված էր նաև, որ նորածնի հարազատները մեղադրում են «ԷԽՕ»-ի բժշկին: Հիվանդանոցի վարկանիշին սպառնացող այս դեպքը «խռովել» է հիվանդանոցի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հոգին: ՈՒ նա լծվել է հիվանդանոցի «գլխին» կուտակված «սև ամպերը» ցրելու գործին: Մեր տեղեկություններով, Ալեքսանյանը զբաղված է տարբեր լրատվամիջոցների հիվանդանոցի առավելությունները գովազդող նյութեր տրամադրելով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ